ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է

Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է
05.02.2020 | 19:53

Հայաստանի արտաքին պարտքը 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789.729 մլն դոլար: Արտաքին պարտքի մասին ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն, համաձայն որի՝ վերջին ամիսներին արտաքին պարտքն աճել է: Նախորդ տարվա հոկտեմբերին արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 573.289 մլն դոլար, նոյեմբերին՝ 5 մլրդ 626.252 մլն դոլար, իսկ դեկտեմբերի վերջին արդեն 5 մլրդ 789.729 մլն դոլար: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պատքն աճել է 163.477 մլն դոլարով:


Հայաստանի արտաքին պարտքից 5 մլրդ 300.412 մլն դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկի: Դրամով Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 3 տրիլիոն 513 մլրդ 403.1 մլն դրամ, որից 2 տրիլիոն 777 մլրդ 332.9 մլն դրամ կազմել է արտաքին պարտքը:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ